ՄԻԵԴ-ն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում, որը վերաբերել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկը մերժելուն:
Համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների կատարման, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության ու փողերի լվացման մեջ:
Մհեր Բաղդասարովին հողատարածքն անհրաժեշտ է եղել սոսկ հետագայում ավելի թանկ վաճառելու համար, ինչն էլ 2-3 տարվա ընթացքում իրականացրել է: Նա 1 հեկտարից ավելի հողամասն առանձնացրել է, սարքել առանձին միավորներ և վաճառել:
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի նախագիծ:
Թե երբ կհանգուցալուծվի Արմավիր-Երևան երթուղու թնջուկը՝ դժվար է ասել: Դատական գործի վերջը չի երևում:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Քրեակատարողական հիմնարկներում 2025թ. 5 ամսվա ընթացքում (մայիսի 19-ի դրությամբ) մահացել է 13 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանցից 5-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել:
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը քիչ առաջ արդարացվեց: Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ա
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, կինն ու որդին այսօր՝ 2025թ. մայիսի 29-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Վերջին տարիներին արձանագրվել է երեխաների նկատմամբ բռնությունների թվի աճ:
Գրիգորյանը 590 000 դոլարը միանգամից տուն չի տարել։ Նախ, կրկնօրինակված բանալիները, ռետինե ու բժշկական դիմակները նետել է աղբամանը, տարբեր տաքսիներով շրջել է մի քանի մարզով, որից հետո վերադարձել է տուն։
«Պատկերացրեք՝ օրը 5-6 անգամ ներարկում անեն ու այդքան էլ չափումներ։ Երեխաների մատներն ուղղակի ցանց են դարձել, ահավոր վիճակ է»,- ասում է Հասմիկ Մանուկյանը։
Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:
«Ամեն դեպքում, պարզ է, որ նման միջամտությունը, որը տեղի է ունեցել տվյալ դեպքում, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»,- նշված է ՄԻԵԴ վճռում:
Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ։
Աշխատանքների կատարման գինը սահմանվել է մոտ 41 մլն դրամ։ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն աշխատանքների կատարման մրցույթի 5 մասնակիցներից ամենաէժան գինն է առաջարկել՝ մոտ 37 մլն 731 հազ․ դրամ, և հաղթող ճանաչվել։
«Հետքի» հետ զրույցում Անին ասաց, որ բռնության հիմնական նպատակը եղել է ինքնախոստովանական ցուցմունք կորզելը՝ քաղաքացու կողմից որևէ արարքի վերաբերյալ:
Քաղաքացին համայնքային հողը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր այսուհետ չառաքել: Իսկ դեղատոմսով բացթողման ենթակա այլ դեղեր կարող են առաքվել միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում։
Արմավիրի մարզում ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել՝ հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ին:
Հաճախ հանդիպող դեպքերից են՝ հայհոյանքներով ուղեկցվող խուլիգանական արարքներն ու ֆիզիկական բռնությունը:
Տեղեկություններ են տարածվում, որ դատավորն իր վարույթում գտնվող գործերից մեկով իբր կաշառք է ստացել, որպեսզի քննությունը ձգձգի և անցնի վաղեմության ժամկետը, և անձն ազատվի պատժի կրումից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Գաբրիելյանն իբր կաշառք է վերցրել, որպեսզի իր վարույթում գտնվող գործերից մեկի քննությունն այնքան ձգձգի մինչև անցնեն վաղեմության ժամկետները և անձն ազատվի քրեական պատասխանատվությունից։
Դրան զուգահեռ, 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում՝ խոզամայրերինը՝ շուրջ 1300-ով։
Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը սահմանել է 2025թ. հուլիսի 1-ը:
Նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող 9 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, շարունակում է գոյություն ունենալ բանտային ոչ պաշտոնական հիերարխիա: Այդ հիերարխիան հանրությանն ավելի հայտնի է «քրեական ենթամշակույթ» անվամբ:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում են թույլ տվել:
Էկոնոմիկայի նախարարությունը ԱԱՀ-ից ազատել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին դասվող այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։
Մոտ 2,5 տարի է անցել Ոստիկանութան Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս նախաքննությունը դեռ չի ավարտվել: Գործով մեղադրյալներ չկան, թեև Գարեգինը կարող է տեսնելու դեպքում մատնացույց անել ծեծող ոստիկաններին:
Դատարանով հաստատված հաշտության համաձայնագրերը կարող են նոր հանգամանքի հիմքով վերանայվել: Իսկ այն գործերը, որոնցով հաշտութան համաձայնագիրը կնքվել է մինչև դատարան մտնելը, ֆորմալ առումով չեն կարող նոր հանգամանքի հիմքով վերանայվել:
Ստացվում է, որ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրություն սկսել ավելի վաղ, քան անձի կողմից պաշտոնի ստանձնումը, հետևաբար այդ ժամանակահատվածում ձեռք բերված գույքը բռնագանձման ենթակա չէ:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նորընտիր ավագանին այսօր որոշեց օրենքի ուժով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված համարել «Միասնություն» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վոլոդյա Գրիգորյանին։
ՏԿԵՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագծեր, որոնցով նախատեսվում է Արարատի և Գեղարքունիքի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող ամբուլատորիաների միավորում։
Հայցադիմումը ներկայացվել է օրեր առաջ՝ 2025թ․ ապրիլի 4-ին, և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանին։
Վարչական դատարանը մերժել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի:
Խախտվել է լրագրող Հայկ Գրիգորյանի արտահայտվելու ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված): Պետությունը պարտավոր է լրագրողին փոխհատուցել 4500 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:
Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, թե Լ. Բաղդասարյանը մի քանի գույք է ձեռք բերել պետական պաշտոն զբաղեցնելուց հետո, մինչդեռ նրա եկամուտները բավարար չեն եղել նման գործարքների համար։
Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հարաբերականորեն բարձր է: 2023թ. տվյալներով՝ Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում ավագ դպրոցից դուրս է մնացել երեխաների մինչև 5%-ը, Հայաստանում՝ 15%-ը:
Դատախազության հաղորդման համաձայն՝ 2014-2024թթ. տարեկան սպանությունների միջին թիվը 53 է:
«Միասնություն» կուսակցությունների դաշինքը ձեւավորել են երկու կուսակցություններ՝ «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ»։
Թիվ 14/02 ընտրատեղամասում գրանցված է 1334 ընտրող։ Քվեարկությանը մասնակցել է 802 ընտրող կամ գրանցված ընտրողների 60%-ը։ Սա, ըստ գյուղի բնակիչների, շատ բարձր ցուցանիշ է ՏԻՄ ընտրությունների համար։
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Պետրոսյանը «Հետքին» ասաց, որ ընտրական գործընթացը չի ընդհատվել։ 30 րոպեի ընթացքում տարածքը գեներատորի միջոցով ապահովվել է էլեկտրականությամբ։
Գրառումները հիմնականում վերաբերում են հանձնաժողովի անդամների ներս ու դուրս անելուն, դրսում այլ քաղաքացիների հետ շփվելուն, տեղամասում այլ անձանց գտնվելուն, որոնք հետևել են ընտրություն կատարող քաղաքացիներին։
Արգելվում է նման նյութեր փակցնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների վրա:
Քվեարկությունը տևելու է 12 ժամ: Ընտրատեղամասերը բացվում են ժամը 08:00-ին և փակվում ժամը 20:00-ին:
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարությունը մարդկանց արտահանձնելու մասին օտար երկրների 452 պահանջ է մերժել:
2024թ. հոկտեմբերից վերանորոգվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ-Աղավնատուն գյուղերի տարածքով անցնող ջրատարը:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: