
Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել է թմրամիջոցի նմանվող զանգվածներ
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Գ․Բ․-ին։
Արդյունքում՝ Գ․Բ․-ի տաբատի գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,95 գրամ, առանձնացված զանգվածներ։
Գ․Բ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել