
Կոռուպցիայի կանխարգելման թեմայով խորհրդակցություն ԲԸՏՄ-ում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ. Գալոյանը կոռուպցիայի կանխարգելման թեմայով խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։
«Միջոցառման նպատակն է համակարգում բարձրացնել թափանցիկության աստիճանն ու պատասխանատվության մակարդակը: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ներկայացվել են ռիսկային իրավիճակների վերլուծության մեթոդներ և հստակ ցուցումներ, էթիկայի ու շահերի բախման կանխարգելման գործիքակազմեր, որոնք միտված են պետական համակարգում օրենքի գերակայության և մասնագիտական բարեվարքության ամրապնդմանը։
Քննարկվել են վերջին տարիներին արձանագրված հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման փորձը, կիրառված գործիքներն ու հակակոռուպցիոն ռազմավարության ուղենիշները։ Առանձնահատուկ շեշտադրվել է կոռուպցիայի դեմ պայքարը որպես պետական քաղաքականության հիմնասյուն ու գաղափարախոսության առանցքային բաղադրիչ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ համակարգում ձևավորելու կոռուպցիայից զերծ, իրավական բարձր պատասխանատվություն կրող և հանրության վստահությունը վայելող միջավայր:
Կոռուպցիայի կանխարգելումն ու արդար կառավարման հաստատումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև պետության արժեքային համակարգի ու հանրային վստահության վերականգնման կարևորվող ուղղություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել